Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-մայիսին կազմել է 7․86 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
2026թ. հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7.86 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4․9 մլն դոլարով կամ 0․06%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,195 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20․51%-ով կամ 566․8 մլն դոլարով։
Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1,177 մլն դոլար, աճ՝ 23․09%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 306․1 մլն դոլար, աճ՝ 9․71%։
Չորրորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 252․4 մլն դոլար, անկում՝ 71․79%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 243 մլն դոլար, աճ՝ 33․88%։ Վեցերորդն ԱՄՆ-ն է՝ 198․7 մլն դոլար, աճ՝ 28․2%։ Յոթերորդն Իտալիան է՝ 188 մլն դոլար, աճ՝ 15․98%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 148․2 մլն դոլար, աճ՝ 13․54%։ Իններորդն Վրաստանն է՝ 109․4 մլն դոլար, աճ՝ 7․34%։ Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 84․6 մլն դոլար, աճ՝ 11․84%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 17․06%-ով և կազմել 2,456 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2,338 մլն դոլար, անկում՝ 19․01%։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 45․22%-ով և կազմել 1,355 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 1․97%-ով և կազմել 4,053 մլն դոլար։ 
