2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 128,824.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․1%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 4․2%-ով և կազմել 74,755.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 0․2%-ով և կազմել 1,391.7 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 25․3%-ով և կազմել 2,366.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1․7%-ով՝ կազմելով 4,077.8 տոննա։
