Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին
27/12/2013 14:05
Կիսվել

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կառավարության ղեկավարը շնորհավորել է տոնական ընդունելությանը մասնակցող գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ:

Շնորհավորանքի խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության անունից շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

2013 թվականը մեզ համար բարդ աշխատանքային տարի էր: Տարին ավարտում ենք տնտեսական աճի ցուցանիշներով, և առաջին հերթին այդ աճն ապահովել են արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը: Մենք ունենք լրջագույն հաջողություններ, որոնք արձանագրվել են ձեր շնորհիվ 2013 թվականին: Միևնույն ժամանակ ունենք ոլորտներ, որտեղ տնտեսական աճի ցուցանիշը բավական ցածր է, իսկ շինարարության ոլորտում նույնիսկ անկում ենք արձանագրել:

Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ այստեղ հավաքված մարդիկ կարող են արձանագրել, որ 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր: Մենք ձևավորել ենք համագործակցության նոր պլատֆորմ. պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի ձևավորման շնորհիվ բազմաթիվ ճյուղերում ունենք առաջընթաց: Ես ցանկանում եմ հիշատակել, առաջին հերթին, դեղագործությունը, կոնյակագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ աճի տեմպերը կայուն են և շարունակական: 2013 թվականի նոր ձեռքբերումների շարքը պետք է դասել դեղագործության ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին GMP ստանդարտի սերտիֆիկատի տրամադրումը հայկական ձեռնարկությանը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այդ ապրանքի մեծ մասն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից, և այդ բնագավառում լուրջ պոտենցիալ ունենք:

Երկրորդ կարևորագույն նվաճումն այն է, որ առաջին անգամ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք վենչուրային հիմնադրամ: Համոզված ենք, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ վենչուրային հիմնադրամի ձևավորումը նոր թափ է հաղորդելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Առաջին անգամ գործարկեցինք ազատ տնտեսական գոտին: Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել առաջին ծրագիրը, որը գործելու է ազատ տնտեսական գոտում, և մենք ունենալու ենք հայկական պլանշետներ և հեռախոսներ, ինչն ապահովելու է նաև այդ ոլորտի առաջանցիկ զարգացման տեմպերը:

Դուք ինձնից ավելի լավ եք տեղեկացված ձեր ոլորտային հաջողություններին և կարծում եմ, որ այդ ամենը լուրջ հիմքեր է ստեղծում մեզ համար, որ 2014 թվականը տնտեսական առումով ավելի հաջող տարի լինի:

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ մաղթել ձեզ, որ 2014 թվականը հաջող տարի լինի ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլև ձեր ընտանիքներում, որովհետև ընտանիքի ամրությունն այն հուսալի երաշխիքն է, որը, մի կողմից, ստեղծում է ապագայի նկատմամբ լավատեսություն, մյուս կողմից՝ մեզ լրացուցիչ ուժ ու կարողություններ է տալիս՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և արձանագրելու նոր հաջողություններ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45