Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
2013 թվականին պետբյուջե է վճարվել շուրջ 1 տրիլիոն դրամի հարկ
08/01/2014 10:48
Կիսվել

2013 թվականին պետբյուջե է վճարվել շուրջ 1 տրիլիոն դրամի հարկ

2013 թվականին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 122 մլրդ դրամով:

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 2013 թվականի արդյունքներով  հանրապետությունում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է իր ամենաբարձր ցուցանիշին` շուրջ 23.2%:

Հաշվետու տարում հարկային եկամուտներն ապահովվել են հիմնականում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 472 հարկ վճարողների հաշվին, որոնք ապահովել են հարկային եկամուտների շուրջ 52.1%-ը` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38.4 մլրդ դրամով կամ 9%-ով ավելի:

2013 թվականի ընթացքում հարկային եկամուտների ամենամեծ տեսակարար կշիռը` 80.4%-ը, ապահովել են 11458 ԱԱՀ վճարողները, որոնք կազմում են հարկ վճարողների 9.4%-ը:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին հանրապետության առաջին 5000 հարկ վճարողների կողմից վճարվել է հարկային մարմնի կողմից ապահովված հարկային եկամուտների 86.9%-ը` նախորդ տարվա 86.2%-ի համեմատ, ինչը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության, խոսում է այն մասին, որ հարկային բեռը ընկած չէ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա:

Հաշվետու տարվա արդյունքներով ուղղակի և անուղղակի հարկատեսակների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար մոտ 48.9% և 51.1%:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6