Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Դեկտեմբերին ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում
08/01/2014 12:47
Կիսվել

Դեկտեմբերին ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում

Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.3% գնաճ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-24.2% գնաճ, իսկ 8-ում` 1.7-0.1% գնանկում:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 24.2% գնաճ: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1.7%:  

Մրգի ապրանքախմբում դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է 4,3%, տարեկան գնաճը՝ 0.9%:

Ձկնամթերքի ապրանքախմբում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 2.1% գնաճ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝12.2% գնաճ:Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 3.4% թանկացմամբ:

Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի` 0.1%, հրուշակեղենի` 0.2% գնաճ:

Միևնույն ժամանակ, դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 14.0%-ով, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ` 1.7%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին, 2012թ. դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 3.3% գնաճ, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ` 1.0% գնանկում:

Ձվի հանրապետական միջին գինը դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 24.6%-ով, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ գներն աճել են 2.3%-ով, իսկ 2013թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

2013թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի` 0.7%, ոչ ոգելից խմիչքի`0.7%, ոգելից խմիչքի և ծխախոտի`0.1%, հացամթերքի`0.1% գնանկում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69