Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գերմանական տնտեսությունը սկսել է վերականգնվել․ Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է
25/08/2026 15:41
Կիսվել

Գերմանական տնտեսությունը սկսել է վերականգնվել․ Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է

Գերմանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է վերջին չորս տարվա ամենաբարձր՝ 0.9% տեմպով: Այս մասին են վկայում ՏՀԶԿ-ի տվյալները։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ տնտեսական վերականգնումը դեռևս փխրուն է․ գերմանական բիզնեսն ավելի ու ավելի է անհանգստանում մրցունակության կորստից, իսկ ավտոմոբիլային ոլորտի ընկերությունների 43%-ը հայտարարում է համաշխարհային շուկաներում իր դիրքերի վատթարացման մասին։ Ընդհանուր առմամբ՝ Եվրամիության ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 1.2%-ով։ G7 երկրների շարքում աճի տեմպերով առաջատարը ԱՄՆ-ն է՝ 2.1%։

Գերմանիայի ՀՆԱ-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 0.9%-ով՝ գրանցելով տնտեսական աճի ամենաարագ տեմպը` 2022 թվականի երրորդ եռամսյակից ի վեր, վկայում են ՏՀԶԿ-ի վիճակագրական տվյալները։

Գերմանիայի տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է արտահանումը։ Հունվար-հունիս ամիսներին գերմանական ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 3.9%-ով՝ հասնելով 817.8 մլրդ եվրոյի։

Միևնույն ժամանակ նախարարությունը զգուշացնում է, որ պահպանվող աշխարհաքաղաքական անորոշությունը և Մերձավոր Արևելքում հակամարտությունը նավթի գների նոր կտրուկ աճի վտանգ են ստեղծում։ Դա, իր հերթին, կարող է կրկին բարձրացնել բիզնեսի ծախսերը և բարդացնել գերմանական ընկերությունների վիճակը։

Միաժամանակ երկրի ձեռնարկություններն իրենք են խոսում մրցունակության հետ կապված խնդիրների մասին։ IFO-ի օգոստոսյան հարցման համաձայն՝ գերմանական յուրաքանչյուր չորրորդ ընկերությունը՝ 25.4%-ը, մտավախություն ունի, որ Եվրամիության սահմաններից դուրս գտնվող շուկաներում իր դիրքերը կարող են ավելի թուլանալ։

Հատկապես բարդ իրավիճակ է պահպանվում ավտոմոբիլային արդյունաբերությունում․ ոլորտի ձեռնարկությունների 43%-ը հայտնել է ԵՄ-ից դուրս իրենց մրցունակության վատթարացման մասին։

Միևնույն ժամանակ գերմանական արդյունաբերությունը, այնուամենայնիվ, վերականգնման որոշ նշաններ է ցուցաբերում․ արդյունաբերական արտադրության ինդեքսն աճում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ և հունիսին հասել է 92 կետի՝ 2025 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Չնայած Գերմանիայի ՀՆԱ-ի աճի տեմպերի բազմամյա առավելագույնին, դեռ վաղ է խոսել երկրի հզոր տնտեսական վերելքի մասին։

Լրացուցիչ վտանգ է ներկայացնում նաև Եվրոպայում շոգի և երաշտի հետևանքով Հռենոս գետում ջրի մակարդակի ռեկորդային անկումը։ Փորձագետների գնահատմամբ՝ այս կարևոր լոգիստիկ զարկերակի երկարատև ծանծաղացումը կարող է Գերմանիայի ՀՆԱ-ի աճը նվազեցնել 0.3 տոկոսային կետով։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2