
Ճապոնիան մտադիր է ազգայնացնել շուրջ 200 կղզի
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ազգայնացնել ավելի քան 200 կղզի: Reuters-ը գրում է, որ Ճապոնիան ծրագրել է նոր ուսումնասիրություններ իրականացնել երկրի ջրային տարածքում և տնտեսական գորտում, որի արդյունքում բացահայտված այն կղզիները, որոնք չեն ունենալ սեփականատերեր, կազգայանցվեն:
Նշենք, որ «անսեփականատեր» կղզիների ազգայնացման ծրագիրը մեկնարկել էր դեռևս մի քանի տարի առաջ: Ծրագրի շրջանակներում Ճապոնիայում արդեն իսկ ազգայնացվել է 99 կղզի:
Ճապոնիայի իշխանությունների նախնական հաշվարկներով` ազգայնացման ենթական կղզիների թիվը կազմում է մոտ 280: