Ավելացել է Հայաստանից արվեստի ստեղծագործությունների արտահանումը
2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել են 1 մլն 693.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 86.9%-ով: 2012 թվականի առաջին 11 ամսվա ընթացքում մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 905.9 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին մեր երկիր են ներմուծվել 764.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է ավելի քան 57%-ով: