
Կառավարությունը հաստատել է 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները
Այսօր` հունվարի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014 թվականի առաջին նիստը: Այն վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը` վարչապետը նշել է, որ 2014 թվականին սպասվում է լարված աշխատանք:
Օրակարգի առաջին իսկ հարցով գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: