
Չինական ավտոշուկան գրանցել է նոր ռեկորդ
2013 թվականին Չինաստանում վաճառվել է շուրջ 22 մլն ավտոմեքենա: Ավտոարտադրողների չինական ասոցիացիայի տվյալներով՝ հաշվետու տարվա արդյունքներով Չինաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշը գերազանցել է 20 մլն-ը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, չինական ավտոշուկայի աճը կազմել է 14%:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին չինական ավտոշուկան կպահպանի աճի կայուն տեմպերը: Սպասվում է, որ 2014 թվականին Չինաստանում կվաճառվի 24 մլն ավտոմեքենա: