Կանադայում գործազրկության մակարդակը հասել է 7,2%-ի
2013 թվականի դեկտեմբերին Կանադայում 45,9 հազար մարդ ազատվել է աշխատանքից: Արդյունքում, երկրում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ՝ 0,3 տոկոսային կետով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դեկտեմբերին Կանադայում գործազրկության մակարդակը կազմել է 7,2%:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2013 թվականին Կանադայում ամսական ստեղծվել է մոտ 8,5 հազար նոր աշխատատեղ: Ցուցանիշը ամենացածրն է՝ 2009 թվականից ի վեր:
Վերլուծաբանները նշում են, որ ներկայում Կանադայի տնտեսությունն ապրում է որոշակի դժվարություններ՝ պայմանավորված արտահանման ծավալների շարունակական անկմամբ, ինչպես նաև ներդրումների ցածր մակարդակով և սպառողների վստահության ինդեքսի նվազմամբ: