Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են 4 տարվա առավելագույնին՝ պատերազմների ֆոնին
04/09/2026 16:10
Կիսվել

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են 4 տարվա առավելագույնին՝ պատերազմների ֆոնին

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի մանրածախ գները հասել են 2022 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ գերազանցելով Իրանի հետ պատերազմի սկզբնական փուլերում գրանցված գագաթնակետը և մոտենալով պատմական ռեկորդին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալների համաձայն՝ դիզելային վառելիքի միջին գինը երկրում աճել է մինչև մեկ գալոնի դիմաց 5.783 դոլար՝ գերազանցելով ապրիլին գրանցված ռազմական ժամանակաշրջանի գագաթնակետը։ Այժմ, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, գները պատմական առավելագույնից ընդամենը փոքր-ինչ ցածր է՝ մեկ գալոնի դիմաց 5.816 դոլար, որը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ Ուկրաինայի հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի ընթացքում։

Եթե ներկայիս միտումը պահպանվի, GasBuddy ընկերության նավթային շուկայի վերլուծության բաժնի ղեկավար Պատրիկ Դե Հաանի խոսքով, գները կարող են գերազանցել պատմական ռեկորդը դեռևս ԱՄՆ-ի Աշխատանքի օրվա ընթացքում, որը նշվում է երկուշաբթի։

Այս տարի դիզելային վառելիքի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին, որը լրացուցիչ ճնշում է գործադրում մատակարարումների վրա։ Միաժամանակ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բազմակի հարձակումները նույնպես ուժեղացնում են շուկայի վրա ճնշումը, մինչդեռ Մոսկվան սահմանափակումներ է մտցրել արտահանման նկատմամբ։ Ինչպես ընդգծվում է հոդվածում, այս երկու գործոնների համադրությունը 2026 թվականին դիզելային վառելիքի ֆյուչերսները դարձրել է Bloomberg Commodity Index-ի բաղադրիչների շարքում աճի առաջատար՝ ուժեղացնելով համաշխարհային գնաճային ճնշումը։

Դիզելային վառելիքը, որը հաճախ անվանում են «համաշխարհային տնտեսության աշխատանքային ձի», անհրաժեշտ է գրեթե ամեն ինչի համար՝ էլեկտրաէներգիայի արտադրությունից և ջեռուցումից մինչև տրանսպորտ ու գյուղատնտեսություն։ Հետևաբար, բենզալցակայաններում գների փոփոխությունը, հատկապես դրանց աճը, կարող է ազդել ոչ միայն սպառողների կողմից գնաճի հետագա դինամիկայի ընկալման, այլ նաև տնտեսության նկատմամբ նրանց վստահության մակարդակի վրա։

Հոդվածի համաձայն՝ դիզելային վառելիքի գների կտրուկ աճը ձեռնտու է եղել նավթավերամշակող ընկերություններին․ այն մարժան, որը ամերիկյան նավթավերամշակման գործարանները ստանում են հում նավթից դիզելային վառելիք արտադրելիս, հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարը։ Bloomberg-ը նշում է, որ վերամշակող ընկերությունների շարքում Marathon Petroleum Corp.-ի և Valero Energy Corp.-ի բաժնետոմսերն այս տարի աճել են ավելի քան երկու անգամ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12