Փետրվարից Իրանի համար հասանելի կդառնան մինչ այս «սառեցված» ակտիվները
Մինչ այս «սառեցված» ֆինանսական միջոցներից առաջին տրանշն Իրանը կստանա փետրվարի 1-ին: Տրանշի ծավալը կկազմի 550 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է արևմտյան մամուլը:
Նշենք, որ «սառեցված» ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 4,2 մլրդ ԱՄՆ դոլար:
Ակտիվների «կալանքի» վերացման համար հիմք է ընդունվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը:
Հունվարի 20-ին Իրանը համաձայնել էր իր դեմ կիրառվող պատժամիջոցների և սահմանափակումների վերացման դիմաց դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը:
Երկրորդ տրանշը Իրանը կստանա մարտի 7-ին: Տրանշի գումարը կրկին կկազմի 550 մլն ԱՄՆ դոլար:
Մյուս տրանշների ժամկետները և ծավալները կհամաձայնեցվեն հետագա բանակցությունների շրջանակներում: