
ՏՀԶԿ-ն ներկայացրել է լավատեսական կանխատեսումներ
2014 թվականի համար Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) խոշոր տնտեսությամբ երկրների մեծ մասի համար կանխատեսել է տնտեսական աճի տեմպերի արագացում:
Սպասվում է, մասնավորապես, որ տնտեսական աճի տեմպերի արագացում կգրանցվի Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ երկրներում: ՏՀԶԿ-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ տնտեսական աճի տեմպերի արագացման պայմաններում այս երկրները կվերանայեն իրենց դրամավարկային քաղաքականությունը:
Սպասվում են նաև դրական տնտեսական միտումներ զարգացող շուկաներում: