2026թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 27․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 203,113.1 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 27․6%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 7․1%-ով և կազմել 7,141.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 25․2%-ով՝ կազմելով 10,403.5 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 47․4%-ով և կազմել 907.2 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 53․2%-ով և կազմել 20,999.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 3․9%-ով՝ կազմելով 12,188.3 տոննա։
