Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՄՆ կառավարության Shutdown-ը մի քանի ամսով հետաձգվել է
14/01/2014 16:00
Կիսվել

ԱՄՆ կառավարության Shutdown-ը մի քանի ամսով հետաձգվել է

Սենատը և Սպիտակ տունը եկել են համաձայնության: ԱՄՆ կառավարության գործունեության ֆինանսավորմանը կուղղվի շուրջ 1,1012 տրիլիոն ԱՄՆ դոլար: Սա թույլ կտա երկրի կառավարությանն առանց «խափանման» աշխատել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը:

Նախատեսվում է, որ այս գումարից շուրջ 520,5 մլրդ ԱՄՆ դոլար կուղղվի ազգային պաշտպանությանը, 491,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, ինչպես նաև իրավական համակարգում իրականացվող ներպետական ծրագրերի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի վերջին Բարաք Օբաման ստորագրել էր երկրի բյուջեի նախագիծը, որը թույլ էր տվել բարձրացնել երկրի պետական պարտքի վերին սահմանը և վերականգնել պետական կառույցների աշխատանքը:

ԱՄՆ պետական կառույցները հոկտեմբերի 1-ից մինչև 17-ը մասնակիորեն «փակվել էին»: Պատճառը հանրապետականների և դեմոկրատների տարաձայնությունների էին՝ կապված նոր ֆինանսական տարվա բյուջեի ցուցանիշների հետ:  

Բյուջեի նախագծի «փոխզիջումային» տարբերակն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում:

Կողմերը փոխհամաձայնության էին եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնել էր վերանայել առողջապահության համակարգի բարեփոխումների համար նախատեսված ծախսերը:

Պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շնորհիվ ԱՄՆ-ին հաջողվել էր կրկին խուսափել տեխնիկական դեֆոլտից:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90