Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
The Guardian․ Ուկրաինան ցանկանում է «խլել» ջրային բիզնեսը բրիտանացիներից
10/09/2026 17:02
Կիսվել

The Guardian․ Ուկրաինան ցանկանում է «խլել» ջրային բիզնեսը բրիտանացիներից

Բրիտանացի միլիարդատերերի ընտանիքը հայտնվել է Ուկրաինայի իշխանությունների հետ սուր վեճի կենտրոնում։ Վերջիններս փորձում են վերահսկողություն ստանալ խմելու ջուր արտադրող ընկերության նկատմամբ, որում ընտանիքը բաժնեմաս ունի ռուսաստանցի ներդրողների հետ միասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ինչպես գրում է պարբերականը, վեճը վերաբերում է վրացական ծագմամբ Պատարակացիշվիլի ընտանիքի՝ IDS Ukraine ընկերությունում ունեցած 34% բաժնեմասին։ Ընկերությունն արտադրում է Ուկրաինայում շշալցված ջրի ամենահայտնի ապրանքանիշերից մի քանիսը։

Հոդվածի համաձայն՝ IDS Ukraine-ի ակտիվները 2022 թվականին սառեցվել են Ուկրաինայի իշխանությունների կողմից, քանի որ ընկերության 49%-ը պատկանում էր ռուսաստանցի ներդրողներին, այդ թվում՝ ռուսական «Ալֆա-Գրուպ»-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին։

Ակտիվների որոնման և կառավարման ուկրաինական գործակալությանը հանձնարարվել է ընկերության համար գտնել անկախ կառավարիչ։ IDS Ukraine-ի մյուս փոքրամասնություն կազմող բաժնետերերի թվում է Վրաստանի կառավարությունը, գրում է The Guardian-ը։

Ուկրաինական գործակալության ղեկավար Յարոսլավա Մաքսիմենկոն պարբերականին հայտնել է, որ գործակալությունը բազմիցս բախվել է իրավական և բյուրոկրատական խոչընդոտների, այդ թվում՝ ակտիվների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու բաժնետերերի ձգտման պատճառով։

Մաքսիմենկոյի խոսքով՝ New World Value Fund Limited-ը՝ այն կառույցը, որի միջոցով Պատարակացիշվիլի ընտանիքը ներդրում է կատարել IDS Ukraine-ում, գործակալության աշխատակիցների կողմից ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ է ներկայացրել։ Նա այդ հայտարարություններն անվանել է «ապատեղեկատվություն»։

Մաքսիմենկոն նաև հայտարարել է, որ գործակալությունը մտավախություն ունի IDS Ukraine-ից հնարավոր փողերի լվացման և ակտիվների դուրսբերման վերաբերյալ, եթե ընկերությունը մնա ներկայիս ղեկավարության վերահսկողության ներքո։ Միաժամանակ նման խախտումների վերաբերյալ առայժմ որևէ ապացույց չի ներկայացվել։

Առանձին դատական գործընթաց է ընթանում Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանում։ Ինչպես գրում է The Guardian-ը, բաժնետերերը վիճարկում են IDS Ukraine-ի ակտիվների մի մասի կամ ամբողջ ընկերության ազգայնացման փորձերը։ Ուկրաինայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ընկերությունը պատերազմի պայմաններում համարում են ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ։

Պատարակացիշվիլի ընտանիքի ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ 2022 թվականից ընտանիքը հետևողականորեն աջակցում է Ուկրաինային։ Նա նաև պնդել է, որ ընտանիքի նկատմամբ անարդար գործողություններ են իրականացվում, և անհրաժեշտության դեպքում այն կդիմի միջազգային դատական ատյաններին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Պատարակացիշվիլի ընտանիքը համոզված է, որ ակտիվը չպետք է բռնագանձվի այն բաժնետերերից, որոնք չեն գտնվում պատժամիջոցների տակ, որոնց որևէ մեղադրանք չի առաջադրվել և որոնց նկատմամբ որևէ կասկած չկա։ Ընտանիքը պաշտպանում է այս դիրքորոշումը Ուկրաինայի դատարաններում և պետական մարմիններում ընթացող բոլոր համապատասխան գործընթացներում։ Եթե Պատարակացիշվիլի ընտանիքին չհաջողվի արդարադատության հասնել Ուկրաինայի դատարաններում,ապա, բնականաբար, նրան այլ ելք չի մնա, քան դիմել միջազգային դատարաններին։

IDS Ukraine-ի ներկայացուցիչը հայտարարել է՝ Ուկրաինայի որևէ իրավասու պետական մարմին, այդ թվում՝ Պետական հարկային ծառայությունը, IDS Ukraine-ի կողմից փողերի լվացման, միջոցների ապօրինի դուրսբերման կամ նմանատիպ այլ ֆինանսական խախտումների փաստեր չի հայտնաբերել։ Հայտնի չէ Ուկրաինայի իշխանությունների կողմից IDS Ukraine-ի գործունեության վերաբերյալ որևէ հետաքննության կամ այլ ստուգման մասին՝ նման մեղադրանքների կապակցությամբ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85