Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՄՆ-ում բնական գազի առաջարկն ու պահանջարկը ռեկորդային մակարդակի կհասնեն
10/09/2026 18:15
Կիսվել

ԱՄՆ-ում բնական գազի առաջարկն ու պահանջարկը ռեկորդային մակարդակի կհասնեն

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կանխատեսմամբ՝ բնական գազի առաջարկն ու պահանջարկը 2026 և 2027 թվականներին կհասնեն ռեկորդային մակարդակների։

Չոր բնական գազի արդյունահանումը 2025 թվականի օրական 107.6 մլրդ խորանարդ ֆուտից 2026-ին կաճի մինչև 111.7 մլրդ, իսկ 2027-ին՝ մինչև 115.9 մլրդ խորանարդ ֆուտ։ Ներքին սպառումը նույն ժամանակահատվածում 91.9 մլրդ-ից կհասնի համապատասխանաբար 92.2 մլրդ և 94.3 մլրդ խորանարդ ֆուտի։

ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (LNG) արտահանումը ևս կաճի՝ 2025 թվականի օրական 15.1 մլրդ խորանարդ ֆուտից մինչև 17.4 մլրդ՝ 2026-ին և 18.6 մլրդ՝ 2027-ին։ Բացի այդ, ձմեռային սեզոնի մեկնարկին գազի պաշարները, կանխատեսումների համաձայն, մոտ 5%-ով կգերազանցեն հնգամյա միջին ցուցանիշը՝ մասամբ Permian և Haynesville հանքավայրերում արդյունահանման աճի շնորհիվ։

Միևնույն ժամանակ, ածխի արդյունահանումը 2027 թվականին կնվազի մինչև 496.7 մլն տոննա՝ հասնելով 1963 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Նավթի և ածխի սպառման կրճատման պայմաններում կնվազեն նաև հանածո վառելիքի այրումից ածխաթթու գազի արտանետումները։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01