ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 391 հազար բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 391 հազար բարելով: Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։
Սեպտեմբերի 4-ին ավարտված շաբաթվա ընթացքում բենզինի առևտրային պաշարներն ավելացել են 1.27 մլն բարելով, իսկ թորված նավթամթերքինը՝ 2.09 մլն բարելով։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսում էին նավթի պաշարների 1.6 մլն բարելով, բենզինի՝ 1.4 մլն բարելով, իսկ թորված նավթամթերքի՝ 700 հազար բարելով նվազում:
