Չինական խոշորագույն բանկերը կգրանցեն շահույթի աճի տեմպի անկում
Ընթացիկ տարում չինական խոշորագույն բանկերը կգրանցեն շահույթի աճի տեմպի անկում: Նման կանխատեսում են ներկայացրել Financial Times-ի վերլուծաբանները:
Սպասվում է, որ այս տարի Չինաստանում կիրականացվեն նոր ֆինանսական բարեփոխումներ և շուկայում կհայտնվեն նոր մասնակիցներ, ինչը և բանկերի շահույթի կրճատման պատճառ կդառնա:
Նշենք, որ 2005 թվականից չինական խոշորագույն բանկերի շահույթն աճում է երկնիշ տեմպերով:
2014 թվականի համար կանխատեսվում է չինական խոշորագույն բանկերի շահույթի 9-10% աճ: