
Աճուրդում մեկ շիշ վիսկին վաճառվել է 628,2 հազար դոլարով
Հոնկոնգում աճուրդի ժամանակ 628 հազար 205 ԱՄՆ դոլարով վաճառվել է մեկ շիշ վիսկի: Գնորդի անունը պահվում է գաղտնի: Sotheby’s աճուրդի տան հայտարարության համաձայն՝ գինը գերազանցել է սպասումները:
Վեց լիտր տարողությամբ բյուրեղապակյա շիշը, որը հայտնի է որպես Imperiale “M”, արտադրվել է Lalique ընկերության կողմից: Աշխարհում կա նման չորս շիշ: Ինչը, խմիչքի բարձր որակի հետ միասին, պատճառ է դարձել, որ աճուրդում վաճառքի գինը սպասվածից բարձր է եղել: