Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության անդամ
22/01/2014 13:57
Կիսվել

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության անդամ

Հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության լիիրավ անդամ` նպատակ հետապնդելով համատեղ ուժերով բարձրացնել «Made in Armenia» ապրանքանիշի ճանաչելիությունը, աջակցել գիտահետազոտական աշխատանքներին ու հայկական արտադրությանը: Այս մասին «Բիզնես 24»-ին հայտնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մամուլի ծառայությունից:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը  համախմբում է ավելի քան 60 տեղական և արտերկրյա կազմակերպություն, զբաղվում է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանությամբ, մասնավորապես` հարկային, մաքսային, իրավական խնդիրների լուծման աջակցությամբ: Միությունն իրականացնում է նաև ոլորտային զարգացման խոշոր ծրագրեր, ինչպիսիք են «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը, կազմակերպում է միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21