
Հոնկոնգը ճանաչվել է բիզնեսի համար ամենագրավիչ երկիրը
Bloomberg գործակալությունը կազմել է բիզնեսի վարման համար առավել գրավիչ երկրների ամենամյա վարկանիշը:
Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս վարկանիշը գլխավորում է Հոնկոնգը: Երկրորդ հորիզոնականում Կանադան է, երրորդ հորիզոնականում՝ ԱՄՆ-ն:
Տասնյակում հայտնվել են նաև Սինգապուրը, Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Իսպանիան և Շվեդիան:
Վարկանիշը կազմելու համար Bloomberg-ը դիտարկել է վեց հիմնական ցուցանիշ: