Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է. ԼՈՒՅՍ հիմնադրամ
29/09/2026 14:24
Կիսվել

Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է. ԼՈՒՅՍ հիմնադրամ

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին։

Այսպես.

  • Տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին բարձր մակարդակում է, սակայն վերջին ամիսներին նկատվում է դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության վատթարացում։ Հունվար-օգոստոսի կուտակային աճը կազմել է 7.3%: Ութ ամիսների աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ոլորտների հաշվին։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերությունում օգոստոսին անկում է գրանցվել, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտաքին առևտրի դինամիկան, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս վկայում են, որ բարձր ընթացիկ աճը չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Կարևոր է ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը:
  • Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման կուտակային դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Օգոստոսին արտահանման տարեկան անկումը փոխարինվել է 1.3% աճով, իսկ հունվար-օգոստոսի կուտակային անկումը կազմել է 6.5%։ Միաժամանակ, ներմուծման աճն օգոստոսին կազմել է 14.9%, իսկ կուտակային աճը՝ 9.3%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։ Հատկանշական է հունվար-հուլիսին բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 31.7% անկումը, որը կարող է արտացոլել նաև ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների հնարավոր ազդեցությունը:
  • Հարկաբյուջետային հատվածում ծախսերի կառուցվածքը մտահոգիչ է։ 2026թ. հունվար-օգոստոսին ընթացիկ ծախսերն աճել են 17.8%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 25.0%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է սահմանափակել բյուջետային ներդրումների միջոցով տնտեսության պոտենցիալի զարգացման հնարավորությունները:
  • Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքի կուտակային աճն արագացել է: Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դարձել է ներքին պահանջարկին և արժութային շուկային աջակցող լրացուցիչ գործոն։ 2026թ. հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.87 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 716.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ աճելով 2.61 անգամ կամ 160.6%-ով։ Դրամական ներհոսքի աճի պայմաններում ՀՀ դրամը շարունակում է արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12