Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ասիան կարող է Եվրոպայից ավելի հեշտ հաղթահարել դիզելային վառելիքի համաշխարհային դեֆիցիտը
01/10/2026 11:21
Կիսվել

Ասիան կարող է Եվրոպայից ավելի հեշտ հաղթահարել դիզելային վառելիքի համաշխարհային դեֆիցիտը

Bloomberg-ի գնահատմամբ՝ Ասիան, ըստ ամենայնի, ավելի լավ է պատրաստված դիզելային վառելիքի մոտալուտ համաշխարհային դեֆիցիտին, քան Եվրոպան։

Ըստ լրատվական գործակալության՝ General Index-ի տվյալների հիման վրա կատարված վերլուծության՝ Հյուսիսարևմտյան Եվրոպա առաքմամբ դիզելային վառելիքի սփոթ խմբաքանակներն ավելի թանկ են, քան Սինգապուրում՝ Ասիայի նավթավերամշակման և առևտրի խոշորագույն կենտրոնում։ Հոդվածում նշվում է, որ գների տարբերությունը, որը ներառում է նաև բեռնափոխադրման արժեքը, սեպտեմբերին միջինում կազմել է շուրջ 174 դոլար՝ մեկ տոննայի դիմաց՝ մայիսի 27 դոլարի համեմատ։ Տարբերության աճն արտացոլում է երկու շուկաներում ստեղծված իրավիճակների տարբերությունը։

Դիզելային վառելիքի համաշխարհային շուկան բախվել է սուր դեֆիցիտի՝ Մերձավոր Արևելքում յոթ ամիս շարունակվող պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանում վառելիքի արտահանման երկարատև արգելքի ֆոնին։ Արգելքը սահմանվել էր Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանների ուղղությամբ իրականացված մի շարք ԱԹՍ հարձակումներից հետո: ԱՄՆ-ում բենզալցակայաններում վառելիքի գները հասել են ռեկորդային մակարդակների, իսկ Դոնալդ Թրամփը դիտարկում է երկրից վառելիքի արտահանումն արգելելու հնարավորությունը։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ նման քայլը կարող է կտրուկ բարձրացնել գները համաշխարհային շուկայում, հատկապես Եվրոպայում։

Bloomberg-ի տվյալներով՝ ասիական նավթավերամշակման գործարաններն արդեն կարողացել են ապահովել առաջիկա ամիսներին աշխատանքի համար անհրաժեշտ նավթի մատակարարումների զգալի մասը։ Հետևաբար, դրանք կկարողանան շարունակել վառելիքի արտադրությունը նույնիսկ Պարսից ծոցում նավագնացության պահպանվող խափանումների պայմաններում։ Խոշոր արտադրողներից Հնդկաստանը հայտարարել է, որ մտադիր է շարունակել արտերկրում կնքված դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերի կատարումը, իսկ Չինաստանը, որը սովորաբար խոշոր արտահանող է, մեղմացրել է հակամարտության ընթացքում ավելի վաղ սահմանված արտահանման սահմանափակումները։ Ճապոնիայից արտահանումը նույնպես կարող է վերականգնվել:

«Հաշվի առնելով նավթավերամշակման գործարանների ընթացիկ ծանրաբեռնվածությունը և հում նավթի հասանելիությունը՝ Ասիայում դիզելային վառելիքի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ չկան: Ավելին, եթե Թրամփն իսկապես արգելի ԱՄՆ-ից արտահանումը, ամենայն հավանականությամբ, Ասիան դիզելային վառելիք կմատակարարի Եվրոպա», – նշել է Sparta Commodities SA-ի նավթային շուկայի ավագ վերլուծաբան Ջուն Գոն։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11