Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Սուրճի թանկացման պատճառով ԵՄ-ն կրկնապատկել է դրա ներմուծման ծախսերը
01/10/2026 18:47
Կիսվել

Սուրճի թանկացման պատճառով ԵՄ-ն կրկնապատկել է դրա ներմուծման ծախսերը

Եվրոպական վիճակագրական գրասենյակ հրապարակել է անցյալ տարի Եվրամիություն սուրճի ներմուծման վերաբերյալ վիճակագրությունը։ Ծախսերն աճել են՝ հասնելով 18.7 մլրդ եվրոյի, իսկ հիմնական մատակարարն է դարձել Բրազիլիան։

«2025 թվականին ԵՄ-ն ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծել է 2.9 մլն տոննա սուրճ։ 2015 թվականի համեմատ, երբ ներմուծման ծավալը կազմում էր 2.7 մլն տոննա, այն փոքր-ինչ աճել է, սակայն արժեքը զգալիորեն ավելացել է՝ 8.6 մլրդ եվրոյից հասնելով անցյալ տարվա 18.7 մլրդ եվրոյի», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՄ սուրճի հիմնական մատակարարը դարձել է Բրազիլիան․ ներմուծված 2.9 մլն տոննայից 1 005 200 տոննան կամ ԵՄ-ից դուրս երկրներից ներմուծման ընդհանուր ծավալի 34%-ը բաժին է ընկել այդ երկրին։ Երկրորդ տեղում Վիետնամն է՝ 587 500 տոննա և համապատասխանաբար 20%։ Հաջորդում են Ուգանդան՝ 262 400 տոննա (9%), Կոլումբիան՝ 162 900 տոննա (6%), և Հոնդուրասը՝ 136 500 տոննա (5%)։

Ինչ վերաբերում է ներմուծող երկրներին, մատակարարումների ընդհանուր ծավալի մոտ մեկ երրորդը բաժին է ընկել Գերմանիային՝ 1 010 500 տոննա կամ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման 34%-ը։ Նրան հաջորդում են Իտալիան՝ 608 000 տոննա (21%), Իսպանիան՝ 281 600 տոննա (10%), Բելգիան՝ 269 200 տոննա (9%), և Նիդեռլանդները՝ 216 600 տոննա (7%)։

Անցյալ տարի հենց Եվրամիության տարածքում արտադրվել է ավելի քան 2.2 մլն տոննա վերամշակված սուրճ՝ առանց կոֆեինի կամ բոված սուրճ՝ ներառյալ սուրճի փոխարինիչները։ Սա 12%-ով ավելի է, քան 2015 թվականին։ Անցյալ տարի ԵՄ-ում արտադրված սուրճի արժեքը հասել է գրեթե 19 մլրդ եվրոյի։

Տվյալներ ներկայացրած ԵՄ անդամ երկրների շարքում նման սուրճի արտադրության ծավալով առաջատարը Գերմանիան է՝ 561 200 տոննա կամ ԵՄ ընդհանուր արտադրության 25%-ը։ Հաջորդում են Իտալիան՝ 514 200 տոննա (23%), Իսպանիան՝ 211 900 տոննա (10%), Ֆրանսիան՝ 146 800 տոննա (7%), Լեհաստանը՝ 134 800 տոննա (6%), Շվեդիան՝ 79 400 տոննա (4%), և Ֆինլանդիան՝ 39 000 տոննա (2%)։

Ինչպես նշվում է զեկույցում, այս յոթ երկրներին բաժին է ընկել ԵՄ-ում սուրճի արտադրության ընդհանուր ծավալի 77%-ը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85