Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԵՄ-ն անդամ երկրների հետ խորհրդակցում է դիզելային վառելիքի պաշարների ազատման հարցով
02/10/2026 14:49
Կիսվել

ԵՄ-ն անդամ երկրների հետ խորհրդակցում է դիզելային վառելիքի պաշարների ազատման հարցով

Եվրոպական հանձնաժողովի խնդիրն այն դեպքում, երբ քննարկվում է վառելիքի ռազմավարական պաշարների հնարավոր ազատումը, Միջազգային էներգետիկ գործակալությունում ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը համակարգելն է, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա-Կաիսա Իտկոնենը։

Նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ-ի կոչը՝ ԵՄ դիզելային վառելիքի պաշարներն ազատելու վերաբերյալ, ինչպես նաև այդ պահանջների նկատմամբ Եվրահանձնաժողովի արձագանքը։

«Այս հարցի շուրջ մենք շատ սերտ կապի մեջ ենք մեր անդամ երկրների հետ։ Նաև բարձր մակարդակի շփումներ ենք իրականացնում ԱՄՆ վարչակազմի հետ։ Շարունակվում են բազմաթիվ շփումներ և հանդիպումներ։ Վաղը տեղի կունենա ՄԷԳ-ի՝ Միջազգային էներգետիկ գործակալության կառավարիչների խորհրդի կարևոր նիստը։ Ուստի նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև դրա համար», – ասել է Իտկոնենը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում կարևոր է հիշեցնել Եվրահանձնաժողովի դերի մասին, երբ խոսքը վերաբերում է պաշարների հնարավոր ազատմանը։

«Մեր խնդիրն է համակարգել անդամ երկրների դիրքորոշումը Միջազգային էներգետիկ գործակալությունում։ Այսինքն՝ եթե ՄԷԳ-ն առաջարկի շարունակել պաշարների ազատումը, հենց Եվրահանձնաժողովը կհամակարգի ՄԷԳ-ում մեր անդամ երկրների գործողությունները։ Սա է մեր դերը, և հենց դրանով ենք մենք ներկայում զբաղվում»,  պարզաբանել է Իտկոնենը։

Նա հայտնել է, որ պաշարների հնարավոր ազատման մասին նախ պետք է հայտարարի ՄԷԳ-ն։ Այսօր կկայանա համապատասխան նիստը, որից հետո Եվրահանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հիշատակել է նավթային պաշարների վերաբերյալ եվրոպական դիրեկտիվը, որը սահմանում է դրանց ազատման կարգը։

«Առաջին հերթին, պաշարների ցանկացած ազատում կամավոր է։ Միջազգային էներգետիկ գործակալությունը յուրաքանչյուր անդամից ակնկալվող ծավալների վերաբերյալ հանձնարարական է տալիս, և յուրաքանչյուր անդամ՝ ընդ որում, խոսքը միայն ԵՄ պետությունների մասին չէ, պետք է ՄԷԳ-ին տեղեկացնի իր պաշարների ազատման մասին։ Մենք աջակցում ենք մեր անդամ երկրներին՝ Նավթի համակարգող խմբի միջոցով ԵՄ գործողությունների համակարգմամբ։ Այսպիսին է գործընթացը», – հայտնել է Իտկոնենը։

Պաշարների ազատումն անդամ երկրներն իրականացնում են կամավոր հիմունքներով, եթե նպատակահարմար են համարում դա։ ԵՄ երկրները կարող են մասնակցել Միջազգային էներգետիկ գործակալության գործողություններին՝ առանց այդ հարցի վերաբերյալ ԵՄ առանձին որոշման։ Եվրահանձնաժողովը միայն համակարգողի դեր է կատարելու:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6