2026թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 7,027[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 49․9%-ով և կազմել 2,968.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 9․4%-ով և կազմել 1,858.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 45․1%-ով և կազմել 939.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 19․8%-ով և կազմել 0.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 12․7%-ով և կազմել 1,259.6 [1] մլն կՎտ ժամ։
[1]Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 479.8 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 278.8 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:
