2026թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 171,646.2 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 4․9%-ով և կազմել 100,083.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 1․5%-ով և կազմել 1,792.6 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 22․1%-ով և կազմել 2,996.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1․1%-ով՝ կազմելով 5,500.7 տոննա։
