Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունը կազատվի ԱԱՀ-ից
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին, որով առաջարկվում է Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունն ազատել ԱԱՀ-ից: Կառավարությունն ակնկալում է, որ դա կապահովի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացումը:
Վերը նշված օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: