2026թ.-ի հունվար-օգոստոսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 119.8 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-օգոստոսին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 119,759.7 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7․2%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 1%-ով և հասույթը կազմել է 1,148.7 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը աճել է 1.8%-ով և կազմել 6,556.5 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 7․6%-ով, իսկ հասույթը կազմել է 112,054.5 մլն դրամ։
