Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը
31/01/2014 21:38
Կիսվել

Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հաստատված օրակարգի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է ՀՍՆՀ 3-րդ ծրագրի 2013թ. արդյունքների և 2014թ. բյուջեի վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, որի ավարտը նախատեսված է 2014 թվականին: Աշոտ Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ 2013թ. կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման, դպրոցների և համայնքային կենտրոնների կահավորման ու համայնքապետարանների պաշտոնյաների վերապատրաստման աշխատանքներ:

Մասնավորապես, երկրի 153 վարչական համայնքում իրականացվել են 283 ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր, 8 ծրագրի համար ընթացքի մեջ է նախագծային փուլը և կապալառուների ընտրության մրցութային գործընթացը, ևս 25 ծրագրում կատարվում են շինարարական աշխատանքներ: Ավարտված ծրագրերի 42 տոկոսը վերաբերում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 29 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին: Շահառուների թիվը 1.47 մլն է, մի շահառուին բաժին ընկնող միջին արժեքը՝ 11 հազար դրամ: Հանրապետության 805 կրթօջախի տրամադրվել է 57051 միավոր դպրոցական կահույք, 56 համայնքային կենտրոնի և մշակույթի տների դահլիճների՝ 15179, 21 մանկապարտեզի՝ 3421 միավոր կահույք: Ֆինանսական կառավարման, բյուջեի կազմման, հարկային և ունեցվածքային կառավարման ոլորտներում վերապատրաստվել է մարզերի 105 համայնքի 515 ներկայացուցիչ (այդ թվում՝ համայնքապետեր և ֆինանսական պատասխանատուներ):

ՀՍՆՀ 3-րդ ծրագրի շրջանակում 295 ծրագրերի համայնքների անունից իրականացվել է 1.67 մլրդ դրամին համարժեք ներդրում, որի 64 տոկոսը անհատույց նվիրաբերել են միջազգային կազմակերպությունները և սփյուռքահայ բարերարները: 70 մլն դրամ հատկացվել է տեղական գործարարների կողմից:

Խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2013թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեն:

Մեկ այլ հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարությունը: Արծարծվել են հիմնադրամի գործունեության շարունակման, դրա հիմնարար փոփոխության ու զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ռազմավարական նպատակների, սկզբունքների և ուղղությունների սահմանմանն առնչվող հարցեր:

Ամփոփելով վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին` աշխատանքային խմբի շրջանակում ներկայացված փաստաթուղթը քննարկելու և լրամշակելու վերաբերյալ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45