
Մեկ ամսվա ընթացքում պարենային ապրանքները թանկացել են 5,1%-ով
Հունվարին, դեկտեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 2.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5.1% գնաճով:
Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը` 104.2%, ոչ պարենային ապրանքներինը` 103.4%, ծառայությունների սակագներինը`109.1%: