Սեպտեմբերին ԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը տարեկան կտրվածքով թանկացել է 31.4%-ով
Եվրամիությունում սեպտեմբերին անձնական տրանսպորտային միջոցների համար նախատեսված ավտոմոբիլային վառելիքի և յուղերի գները տարեկան կտրվածքով աճել են 31.4%-ով:
Օգոստոսին գներն աճել էին 23.8%-ով, հուլիսին՝ 16.9%-ով, հունիսին՝ 13.7%-ով, մայիսին՝ 20.7%-ով, ապրիլին՝ 20.8%-ով, իսկ մարտին՝ 12.9%-ով։ Մինչև փետրվար վառելիքի գները հիմնականում նվազում էին ինչպես ամբողջ Եվրամիությունում, այնպես էլ անդամ պետությունների մեծ մասում։
Սեպտեմբերին գների աճի տեմպը 20%-ից ցածր է եղել ԵՄ ընդամենը երեք երկրում՝ Հունգարիայում՝ 6.9%, Իռլանդիայում՝ 17.7%, և Շվեդիայում՝ 19.9%։
Միևնույն ժամանակ, երեք երկրում վառելիքը թանկացել է ավելի քան 40%-ով։ Դրանք են Բուլղարիան՝ 42.2%, Էստոնիան՝ 40.6%, և Լիտվան՝ 40.2%։
Սեպտեմբերին Եվրամիությունում դիզելային վառելիքի գները նախորդ ամսվա համեմատ աճել են 5.9%-ով, իսկ բենզինինը՝ 6.7%-ով։ Օգոստոսին, ամսական կտրվածքով, դրանց գներն աճել էին համապատասխանաբար 8.3%-ով և 3.3%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

