Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Դասընթացներ ՊԵԿ-ում. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ
06/02/2014 14:56
Կիսվել

Դասընթացներ ՊԵԿ-ում. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

«ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի փետրվարի 13-ին և 14-ին կազմակերպում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է ապահովել «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պարտադիր կուտակային վճարներին վերաբերող՝ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթների իրազեկումը: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև յուրաքանչյուր դասընթացին նախորդող օրը և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected]:  Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի արժեքի մեջ ներառվում է սրճադադարի կազմակերպումը և դասընթացին վերաբերող նյութերի տրամադրումը:

18:30-19:15 / Թեմա 1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան / Հ. Մուրադյան

19:15-19:20 / Ընդմիջում (Սրճադադար)

19:20-20:05 / Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան / Մ. Երոյան, . Ա. Ալոյան

20:05-20:15 / Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:00 / Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան / Մ. Երոյան, . Ա. Ալոյան

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69