Այս տարի սերմացուն, պարարտանյութը և վառելիքը կմատակարարվեն նույն գներով, ինչ 2013թ.-ին
ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր դիզելային վառելանյութ:
Կառավարությունից հայտնում են, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու: Սերմացուն, պարարտանյութը և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ.-ին: