Toyota Motor-ը որոշել է հեռանալ Ավստրալիայից
Ճապոնական Toyota Motor Corp. ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2017 թվականը դադարեցնել Ավստրալիայում ավտոմեքենաների և շարժիչների արտադրությունը: Նման որոշումն ընկերությունը պարզաբանել է մի շարք գործոններով, որոնք Ավստրալիայում ավտոարտադրությունը դարձնում են ոչ նպատակային:
Toyota Motor-ը Ավստրալիայում ավտոարտադրության առաջին քայլերը մեկնարկել էր 1963 թվականին:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Ավստրալիայից «հեռանալու» իրենց որոշումների մասին հայտարարել էին Ford և GM ընկերությունները: