2026թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 31․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 265,532.1 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 31.4%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը մնացել է նույն ծավալի վրա և կազմել 8,556.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 15․7%-ով՝ կազմելով 13,130.8 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 40․3%-ով և կազմել 1,338.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 44․1%-ով և կազմել 28,170.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 1․3%-ով՝ կազմելով 15,612.9 տոննա։
