Վանաձոր քաղաքում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոն
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով Վանաձոր քաղաքում կստեղծվի տեխնոլոգիական կենտրոն:
Կառավարության որոշմամբ՝ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները:
«Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: