Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ներկայացվել է «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի ընթացքը
17/02/2014 11:10
Կիսվել

Ներկայացվել է «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար. աջակցություն երիտասարդ ձեռնարկատերերին» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը, որի նպատակն էր քննարկել ծրագրի իրականացման ընթացքը, գնահատել իրականացրած աշխատանքը և նախանշել առաջիկա անելիքները:

Նախարարությունից հայտնում են, որ նիստին ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխամասային գրասենյակի (Վիեննա) ներկայացուցիչ, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի ղեկավար Ջուլիա Ռոհեն և փորձագետ Սոմայա Մոլլը:
Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի  ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Ծրագրի ազգային թիմի ղեկավար Մարիաննա Պետրոսյանը, ՀՀ-ում  Ավստրիայի Հանրապետության հյուպատոսի օգնական Սյուզաննա Ավանեսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  հիմնադրամից (ՓՄՁ ԶԱԿ), Լոռու և Շիրակի մարզպետարաններից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:

Նիստին քննարկվել և հաստատվել է ծրագրի ղեկավար կոմիտեի (ԾՂԿ) կանոնակարգը, համաձայն որի ԾՂԿ-ում ընդգրկվել է մեկական ներկայացուցիչ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Ավստրիայի կառավարությունից, Շիրակի և Լոռու մարզպետարաններից, ՄԱԱԶԿ-ից և ՓՄՁ ԶԱԿ-ից:

Այնուհետև Ջուլիա Ռոհեն ներկայացրել է ծրագրի հիմնական գաղափարը, այն է` աջակցել երիտասարդներին իրենց ձեռնարկատիրական նախաձեռնություններում`այդպիսով խթանելով մասնավոր ոլորտի կայուն զարգացումը` հատկապես Հայաստանի մարզերում:

Ծրագրի իրականացման ընթացքի մասին մասնակիցներին տեղեկացրել է ծրագրի ազգային թիմի ղեկավար Մարիաննա Պետրոսյանը: Նա խոսել է ծրագրի ընթացիկ աշխատանքների, առկա դժվարությունների ու դրանց հնարավոր լուծումների մասին:

Համառոտ տեղեկանք «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար. աջակցություն երիտասարդ ձեռնարկատերերին» ծրագրի վերաբերյալ.

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդների համար.  աջակցություն երիտասարդ ձեռներեցներին»  ծրագիրը, որի հիմնական նպատակն է  աջակցել երիտասարդների կողմից ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը՝ այդպիսով խթանելով տեղական մասնավոր ոլորտի կայուն զարգացումը: Ծրագիրը նպատակ ունի հաստատելու, որ երիտասարդները վարկունակ են և ընդունակ վարկերն ուղղելու եկամտաբեր բիզնեսների զարգացմանը: Ծրագրի փորձնական փուլն իրականացվում է Շիրակի և Լոռու մարզերում: Ծրագրի ուղղակի շահառուներն են լինելու 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները:

ՀՀ կառավարության կողմից  ծրագրի հիմնական գործընկերն է  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ծրագրի իրականացնող գործընկերը՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ): Ծրագիրն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Լոռու և Շիրակի մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ:

Ծրագրի շրջանակներում ՓՄՁ ԶԱԿ-ը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող և մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Հաշվի առնելով Հայաստանի հասարակական ոլորտի և աշխատաշուկայի սահմանափակ կարողությունները, տնտեսության ձեռնարկատիրական ոլորտում մարզերի երիտասարդներին ներագրավելու համար առկա խոչընդոտները, ծրագրի շրջանակներում ՄԱԱԶԿ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից արդեն ստեղծվել է Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդ, ինչը պոտենցիալ երիտասարդ ձեռնարկատերերին ապահովում է մատչելի վարկերի հասանելիություն և հնարավորություն է տալիս նրանց իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի:

Ներկայումս Շիրակի և Լոռու մարզերից 10 երիտասարդ ձեռնարկատերի համար (3-ը Շիրակի մարզից, 7-ը Լոռու մարզից)  հաստատվել է ընդհանուրը 40,590 եվրոյի չափով վարկի տրամադրում (Շիրակի համար՝ 15,100 եվրո, Լոռու համար 25,490 եվրո)՝ իրնց բիզնեսները զարգացնելու նպատակով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69