Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2013թ.-ին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 77%
20/02/2014 09:36
Կիսվել

2013թ.-ին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 77%

2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 407 հազար 444 ավտոտրանսպորտային միջոց: 2012 թվականի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակն աճել է 17 հազար 178-ով, իսկ 2011 թվականի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ՝ 14 հազար 722-ով:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից հայտնում են, որ 2013 թվականի ընթացքում ԱՊՊԱ համակարգը, ընդհանուր առմամբ, հատուցել է մոտ 10.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիների համեմատ գրանցել է աճ։ 2011 և 2012 թվականներին ցուցանիշը կազմել էր համապատասխանաբար 5.7 մլրդ ՀՀ դրամ և 9.5 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, 2013 թվականին, 2011 թվականի համեմատ, հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակն աճել է գրեթե կրկնակի անգամ, իսկ 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 8000-ով։

Նշենք նաև, որ 2013 թվականին ԱՊՊԱ համակարգի ունեցած վնասաբերության ցուցանիշը նախորդ տարիների համեմատ փոքր ինչ աճել է։ Այս կապակցությամբ Բյուրոն պարզաբանում է, որ վերոնշյալ տատանողականությունը ԱՊՊԱ համակարգի սկզբնական փուլում սովորական երևույթ է համարվում, ինչի մասին վկայում է նաև միջազգային փորձը։ Վնասաբերության ցուցանիշի հաշվարկման հիմքում ընկած են ֆինանսական ցուցանիշներ, այդ թվում՝ ապահովագրավճարները, վճարված և վճարման ենթակա հատուցումները։ Այս ցուցանիշներից ցանկացածի տատանողականությունը կարող է բերել վնասաբերության ցուցանիշի փոփոխության։ Այդ իսկ պատճառով հատուցումների ընդհանուր մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակի աճը չէին կարող ազդեցություն չունենալ վնասաբերության ցուցանիշի վրա։

ԱՊՊԱ համակարգում սակագնի հաշվարկման հիմքում դրված է բեռնվածության 22-25% մակարդակը։ Բեռնվածության տվյալ մակարդակի պայմաններում համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է ընդունելի, եթե այն գտնվում է 75-78% միջակայքում։ 2013 թվականին ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 77%։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98