Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն
21/02/2014 11:10
Կիսվել

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն

ա ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ամերիկյան GK Brand ընկերության միջև կնքվել է Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր: Այն ստորագրել են Արման Խաչատուրյանը և ամերիկյան ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով բրենդավորման կարևորությունը ՀՀ զբոսաշրջային և ներդրումային գրավչության բարձրացման, տնտեսության զարգացման, ինչպես նաև երկրի միջազգային հեղինակության բարձրացման գործում` GK Brand ընկերությունը կներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարություն, ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն և ծրագիր:

Գործընկերները համոզված են, որ ճիշտ ընտրված տարբերանշանը, արդյունավետ տեղեկատվության տարածումը, համատեղ տարբեր ծրագրերի ու նախագծերի իրականացումն էապես կօգնեն Հայաստանին` երկրի բացառիկությունը և գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու առումով:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարևորել է ստորագրված փաստաթղթերն ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների համար:

«Կառավարությունների մակարդակով ստորագրված այս համաձայնագրի նպատակը միջոցների տրամադրումն է հիմնադրամին՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար: Հայաստանում քաղավիացիայի ազատականացմանը զուգընթաց ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ մարդիկ կայցելեն Հայաստան: ՀՀ-ում բացվել են մի շարք նոր հյուրանոցներ, այդ թվում ամերիկյան՝ «Հայաթ»-ը և մյուսները: ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել ՀՀ-ին՝ զբոսաշրջության զարգացման գործում, և այսօվա համաձայնագիրն ուղղված է այդ նպատակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ջոն Հեֆերնը:

Վազգեն Քալայջյանը՝ որպես ամերիկյան ընկերության ներկայացուցիչ և սփյուռքահայ, նշել է, որ մեծ ուրախությամբ է ստանձնում իր առաքելությունը, որն ուղղված կլինի Հայաստանը միջազգային գլոբալ շուկայում ներկայացնելուն: Քալայջյանի խոսքով՝ իրենց նպատակն է Հայաստանը ներկայանալի դարձնել աշխարհում՝ իր առանձնահատկություններով, արտադրանքով և մշակույթով:

Արման Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի այս նախաձեռնությանն օժանդակելու համար: Նրա խոսքով՝ Հայաստանի բրենդի մշակման գործում կներգրավվեն հասարակության բոլոր շերտերը:

GK Brand-ը մարքեթինգի ոլորտում մեծ համբավ վայելող ընկերություն է, որն աշխատել է աշխարհի 50 երկրներում, իրականացնում է Ազգային բրենդի զարգացման բազմաթիվ ծրագրեր:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12