Հունվարին գրանցվել է «հետտոնական» 52% անկում
Հունվարին, նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի «հետտոնական» 52% անկում: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 1.8%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հունվարին, դեկտեմբերի համեմատ, անկում է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում: Առավել մեծ անկում գրանցվել է շինարարության ոլորտում:
Նշենք նաև, որ հունվարին սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 2.8%-ով, տարեկան կտրվածքով՝ 5.5%-ով: