
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը ստորագրել են համագործակցության համաձայնագիր
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են զարգացնել ու ամրապնդել գործակցությունը փոխշահավետ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ստորագրված համաձայնագրով համագործակցության ծրագրեր կիրականացվեն նաև Երևանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ու տեղական արտադրության խթանման ուղղությամբ:
Համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: