Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների կայուն աճի ապահովման, ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացման, ինչպես նաև ՀՀ և ԻԻՀ միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման նպատակով համապատասխան փաստաթղթի ստարգրմանն առնչվող հարցեր:
Նիստի ավարտին ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը: Փաստաթուղթը ստրագրել են Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության մարկետինգի և զբոսաշրջության զարգացման գրասնեյակի գլխավոր տնօրեն Սեյեդ Մոհամմադ Քազեմ Խոլդի Նասաբը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցել են նաև զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ ՀՀ և ԻԻՀ միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2010թ. հոկտեմբերին` Թեհրանում: