Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Մասնագետները քննարկել են Հայաստանում խաղողագործության զարգացման ռազմավարությունը
24/02/2014 09:13
Կիսվել

Մասնագետները քննարկել են Հայաստանում խաղողագործության զարգացման ռազմավարությունը

Գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ հանրապետության հայտնի խաղողագործները, գինեգործները, գիտնականներն ու նախարարության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ խաղողագործության զարգացման ռազմավարությունը:

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են, և չնայած վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվել են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտը համակարգված մոտեցում և զարգացման նոր ռազավարություն է պահանջում: Քննարկվող փաստաթուղթը նշված անհրաժեշտությանն արձագանքելու կարևոր քայլերից է և նպատակ ունի սահմանել խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները և դրա արդյունքում նպաստել խաղողի արտադրության և վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Ծավալված քննարկման արդյունքում մասնակիցները նոր ռազմավարության համար կարևորել են երկու հանգամանք՝ իրավական դաշտի ու որակի վերահսկման համակարգի բարելավումը և ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացումը: Մասնակիցների կարծիքով՝ ծրագիրը հաջողված փաստաթուղթ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ընթացք տալ կամ պատասխաններ գտնել մի շարք կարևոր հարցերի, որոնք առնչվում են, մասնավորապես, խաղողի այգիների անհապաղ գույքագրմանը, օրենսդրական համապատասխան փոփոխությունների առաջարկի նախագծի և ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի պահանջարկի ճշգրտմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի և Գինեգործների միության կողմից, ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը և ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծմանը, խաղողի կոլեկցիոն այգու ստեղծմանը, ինչպես նաև ռազմավարության իրականացման ֆինանսական աղբյուրների ճշգրտմանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08