ԿԲ. 2014թ,-ին մեր երկրի արդյունաբերության ոլորտը կգրանցի 6-8% աճ
2014 թվականին մեր երկրի արդյունաբերության ոլորտը կգրանցի 6-8% աճ: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում ոլորտում ավելացված արժեքի աճին հիմնականում կնպաստեն համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների ներկայիս մակարդակի պահպանումը և Թեղուտի հանքի շահագործման պարագայում հանքարդյունաբերության և մետաղագործության ակնկալվող աճը, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում սննդի վերամշակման, դեղագործության և էներգետիկայի բնագավառում իրականացված ներդրումների արդյունքում համապատասխանաբար սննդամթերքի, խմիչքի, դեղերի և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ակնկալվող աճը և շինանյութերի արտադրության ծավալների աճը՝ պայմանավորված նախատեսվող շինարարական ծրագրերի իրագործմամբ: