Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՏՏ ոլորտը կքննարկի կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրները
26/02/2014 17:14
Կիսվել

ՏՏ ոլորտը կքննարկի կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում առաջ եկած խնդիրները

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտած Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը։ Քաղաքացիների ժգոհությունների արդյունքում նոր օրենքը ներկայացվել է ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը: Օրենքի կիրառման վերաբերյալ օբյեկտիվ դժգոհություններ են հայտնում նաև տնտեսվարողները, քանի որ թե´քաղաքացիների և թե´ գործատուների համար չկար բավարար ժամանակահատված և արդյունավետ չէին իրազեկման միջոցառումները:

Այս և այլ փաստարկների արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել են օրենքի այն հոդվածները, որոնք նախատեսում են որևէ պատասխանատվություն հաշվարկված կենսաթոշակային գումարները կենսաթոշակային հաշվին չփոխանցելու համար: 

ԻՏՁՄ-ի համոզմամբ նման մոտեցումն ավելի մեծ խառնաշփոթի պատճառ է դարձել: Այս պարագայում գործատուները պարտադրված են հաշվարկելաշխատակցի համար կուտակային կենսաթոշակ և վերջինիս վերաբերյալ հաշվարկ ներկայացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ՝ համաձայն Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենքի:Միևնույն ժամանակ, թե´ քաղաքացիները, թե´ գործատուները նման օրենքի կիրառումը ՀՀ-ում օրինաչափ չեն համարում, ուստի նաև հրաժարվում են մինչև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն որևէ կենսաթոշակային հատկացում իրականացնել:

ԻՏՁՄ-ն ՏՏոլորտի բազում ընկերություններից պարբերաբար գրություններ է ստանում ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ: Հաշվի առնելով ընկերությունների առաջարկները՝ ԻՏՁՄ կողմից որոշվեց ոլորտի ընկերությունների հետ կազմակերպել կենսաթոշակային համակարգի ներդրմանարդյունքում առաջ եկած խնդիրների վերաբերյալ քննարկում: 

Քննարկումը տեղի կունենա 2014թ. մարտի 4-ին, ժամը 15:00-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում (26/1 Վ. Սարգսյան փողոց, ք.Երևան):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումը նվիրված է լինելու ընկերություններում կենսաթոշակային համակարգի կիրառման արդյունքումառաջ եկած հաշվապահական և իրավական խնդիրներին, կարևորում ենքքննարկմանը ՏՏ ոլորտի ընկերությունների տնօրենների և հաշվապահներիմասնակցությունը: 

Մասնակցությունը պետք է հաստատել մինչև ընթացիկ տարվա մարտի 3 ը՝ դիմելով ԻՏՁՄ, Արմինե Շահբազյանին՝ [email protected]  էլ.փոստի հասցեով:

 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12