Արմավիրի մարզում կտեղադրվի 50 նոր հակակարկտային կայան
Հայաստանի պետբյուջեի միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում: Արդյունքում, միայն Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կհասցվի 161-ի, իսկ հանրապետությունում՝ 442-ի: Կառավարությունում վստահ են, որ հակակարկտային կայանների տեղադրման արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:
Նշենք նաև, որ բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կենտրոնից: