
ԱՄՆ-ն դադարեցրել է ՌԴ-ի հետ տնտեսական համագործակությունը
ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական համագործակցության բանակցությունները։ Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը։ Վերջինս պայմանավորված է ՌԴ-ի՝ Ուկրաինայում իրականացված գործողություններով։
Օրերս, Եվրահանձնաժողովը ևս քննարկել է ՌԴ-ի նկատմամբ սանկցիաների կիրառման հեռանկարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նոր Զելանդիան դադարեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ Մաքսային Միության (ՄՄ) հետ ազատ առևտրի վերաբերյալ։